Թեհլիրյանների ընտանիքի բացառիկ պատմական լուսանկարը, Երզնկա, 1908 թվական: Ձախից առաջինը Սողոմոնն է՝ քույրերի, եղբայների և հոր հետ: Ուշագրավ է 12-ամյա Սողոմոնի կեցվածքը. նա խորհրդանշական կերպով լուսանկարվել է դաշույնը աջ ձեռքին պահած. հենց այդ ձեռքով էր նա 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինինում անվարան գնդակահարելու Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին:
Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Բագառիճ գյուղից սերող Թեհլիրյանների մեծ գերդաստանից 1915 թվականի ցեղասպանությունը քչերն են վերապրել: Լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից:
---
Tehlirian family, first one on the left is 12 years old Soghomon with dagger in hand, Yerznka, Western Armenia, 1908. Ara Oskanyans family archive.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2114304858684035&set=a.500519483395922&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել