Գործի բերումով Հայկի հետ հետևում ենք Ադրբեջանում զորավարժություններին. ինչպես են խաղարկում Բաքվի կորպուսից տանկային և մոտոհրաձգային բրիգադների տեղափոխումը «օպերատիվ շրջաններ», ինչպես են տեղաշարժվում հրետանային և հրթիռահրետանային բրիգադները, ինչպես է ավիացիան Քյուրդամիրի օդանավակայանից միանում, ինչպես են գրոհում իրենց զորավարժարանում վերստեղծած մեր առաջնագծի մի հատվածը (այո՛, մեր 3 պաշտպանական գծերի օրինակով մի հատված իրենց մոտ սարքել են, որ պարապեն)։

Ու հետո կարդում ես «Իմ քայլի» պատգամավորի հայտարարությունը, որ պատերազմի վտանգ չկա։

Դե հա, Հայաստանում պատերազմ հեչ ե՞րբ է եղել, որ հիմա էլ լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել