Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ այդ սրճարաններում աշխատում է երկուսից երեք տասնյակ մարդ: «Երբ ասում եմ՝ աշխատում են, նկատի ունեմ գրանցված աշխատողներին, իսկ եթե աշխատում են ու գրանցված չեն, դա արդեն Քրեական օրենսգրքի հետ է առնչվում: Հնարավոր է նաև, որ նախկին վարձակալներն իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:

Իսկ թե ինչու այսօր ընդվզում չկա, ինչով է պայմանավորված, որ ընդդիմացողները չեն բողոքում, Կարապետյանը վստահեցրեց, որ ստվերային պայմանավորվածություն չի եղել: «Չեմ կարող ասել՝ ինչու է հանգիստ, ստվերային պայմանավորվածություն չի եղել»,- ասաց նա:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ հույս ուներ, որ այսօր ընդվզում չի լինի: «Հանրությունը համոզվում է, որ ոչ միայն գործընթացն օրինական է, այլև բխում է քաղաքի շահերից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել