«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:

Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաև Ոստիկանությանը: Բայց ինչու միայն այս լիազորությամբ. Ոստիկանությանը կարելի է օժտել հարկահավաքման, բժշկական ծառայությունների մատուցման և այլ բազմաթիվ լիազորություններով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել