Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանցի հայտնի հումորիստ, շոումեն Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է իր 
մասին համացանցում տարածված լուրերը, հայտնում է РИА Новости-ն: 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի մեջ մեղադրվողներից մեկը հայտարարել է, որ Մախաչկալայում ահաբեկչություն ու սպանություն իրականացնելու պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է:
Նման լուրերը Գալկինը «գարնանային սրացում» է անվանել:

«Ես միայն մի խնդրանք ունեմ. մի անհանգստացրեք Ֆիլիպին: Նա շատ մտահոգ է այն մտքից, որ այդքան «էժան է գնահատվել»»,- հեգնանքով ասել է Գալկինը՝ նշելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններով՝ Կիրկորովի կյանքն այնքան էլ մեծ գումար չի արժեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել