Կցանկանայի՞ք շատ գումար վաստակել և միևնույն ժամանակ քիչ չարչարվել։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր կարողացել են գտնել իրենց երազանքի աշխատանքը և հիմա ամեն օր զբաղվում են իրենց թեկուզ և տարօրինակ, բայց սիրելի աշխատանքով։

Վարձույթով կին

1990 թվականից սկսած Ճապոնիայում մեծ տարածում է ստացել մարդկանց վարձելու ծառայությունը։ Մասնագիտացված գրասենյակներում դուք կարող եք վարձակալել դերասանի կամ մեկ ամբողջ ընտանիքի, ովքեր կդառնան ձեր ընկերը, հարազատը կամ գործընկերը։ Օրինակ՝ մի ծեր ճապոնացի կնոջը կորցնելուց հետո մի քանի ժամով կին և դուստր էր վարձակալել և դրա համար վճարել 370 դոլար։

Վատ լուրերի առաքիչ

Ոչ ոք չի սիրում վատ լուր հայտնել, այդ պատճառով աշխարհում կան հատուկ մարդիկ, ովքեր վատ լուրերը հաղորդում են շատ նրբանկատորեն և պրոֆեսիոնալ։ Պաշտոնապես նրանց մասնագիտությունը կոչվում է «ծանր կորուստների գծով ուղղորդիչ»։ Նրանք տարեկան ստանում են 57000 դոլար աշխատավարձ։ Նրանց աշխատանքը այդքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք միշտ գտնվում են սթրեսային իրավիճակներում։

Կենդանի մանեկեն

Կցանկանայի՞ք ժամը 100 դոլարով ուղղակի կագնել։ Այսքան են վճարում կենդանի մանեկեններին, ովքեր կանգնում են խանութների ցուցափեղկերի մոտ և գրավում հաճախորդներին։ Պարտադիր պահանջ է մի քանի ժամ անշարժ կանգնելու կարողություն ունենալը։

Պաղպաղակ համտեսող

Սիրո՞ւմ եք փորձարկել նոր և համեղ պաղպաղկներ։ Իսկ կցանկանայի՞ք, որ ձեզ տարեկան 56000 դոլար վճարեին միայն պաղպաղակ փորձարկելու համար։ Եթե այո, ապա այս աշխատանքը համապատասխանում է ձեզ։ Կարող եք նաև այլ աշխատանք գտնել, օրինակ՝ շոկոլադ համտեսողի։ Կարևորը, որ դուք համապատասխան որակավորում ունենաք, ինչպես նաև սեր սննդի հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել