Tert.am-ը գրում է.

Եվրամիությունը ևս 1,5 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային՝ այդ երկրում ապաստանած սիրիացի ներգաղթյալների կարիքները հոգալու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Նշվում է, որ գումարը փոխանցվելու է դեռևս 2016 թվականին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի շրջանակում: ԵՄ տարածքից սիրիացի անօրինական փախստականներին Թուրքիա հետ ընդունելու դիմաց այդ երկրին խոստացված 6 մլրդ եվրոյի առաջին կեսը թուրքական կողմն արդեն ստացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել