Ուշադրություն․ ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է՝ ՀՖՖ-ն՝ գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին՝ պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել