Շատ են էս նկարը հրապարակում ու հուզառատ կամ «Երևանս, իմ կանաչս, դու պիտի գաս» խոսքերով փորձում հիմնավորել էս քանդուքարափը։
Բան չունեմ ասելու, սաղ քանդեք, բայց եկեք քֆուր դնենք էն մարդու վրա, ով Օպերան էս վիճակի չհասցնի ու կռուգով սաղ-սաղ կաֆեները չքանդի։ Թե չէ դրել եք, լացացնում եք՝ չպահանջելով սաղ քանդել։
Ախպեր, լավ եք անում՝ քանդում եք, ուրեմն՝ քանդեք սաղ․․․ Կանաչապատեք սաղ կաֆեները։
Թե չէ, ասենք, ով ա ասել, որ «Մեղեդիի» բետոնն ավելի կանաչ ա, քան «Ատլանտիկինը»։ Եթե տենց մոմենտ կա, ապա «Ատլանտիկի» տիրոջը ասեք, թող «Մեղեդիի» բետոնից սարքի, ու իրան էլ մի կպեք։
Կարճ ասած՝ լավ եք անում՝ քանդում եք, բայց եթե երկրորդ քայլը «Մեղեդին» ու դրա գծով գծած կաֆեները չքանդեք, ուրեմն՝ դուք շատերի մտքինն եք։
ՊԵՏՔ Է ՔԱՆԴԵԼ ՆԱԵՎ «ՄԵՂԵԴԻՆ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1923285864466023&set=a.104977672963527&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել