ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Արցախում անցկացված նիստը «նախապես էր պլանավորվել», ըստ այդմ՝ սխալ է այն դիտարկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության պատասխան։

Ստացվում է, որ նաև սխալ է դիտարկել որպես ադրբեջանական զորավարժությունների պատասխան, չէ՞ որ Ադրբեջանը դրանց մասին նախօրոք չէր տեղեկացրել։

Այսինքն՝ «Արցախ մեկնելով ու ընտանիքն էլ տանելով՝ Նիկոլ Փաշինյանը հզոր մեսիջ տվեց բլա-բլա-բլա» մուղամը, որ իշխանության հաստիքային քարոզիչները կապել էին, ակնհայտ փուչիկ էր, что и требовалось доказать։

Երկրորդ հետաքրքիր պահը․ Արմենը բացատրում է, թե ինչու միայն ուշ գիշերն են հրավիրել մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանին․ «Քանի որ առաջին անգամ էր այսպիսի նիստ տեղի ունենում, ֆորմատը երկար քննարկվում էր։ Մինչեւ մարտի 11-ի գիշերը ֆորմատ ենք քննարկել, մեր մտքում նախապես կար, բայց մինչեւ գիշեր չէինք հասկանում՝ ինչպես է լինելու»։

Փաստորեն, մի կողմից նիստը վաղուց էր պլանավորված, մյուս կողմից ձևաչափը «չէին հասցրել որոշել»։ Այսինքն՝ ֆոտոսեսիաներ անելու, գրքեր կարդալու, 4 տարեկան աղջիկ վարչապետի կաբինետում ընդունելու, թատրոն գնալու, որդու ծնունդ անելու ժամանակ կար, իսկ երկրի Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափ քննարկելու բավարար ժամանակ չեն ունեցել

Սա հրաշք է։

Բայց բոմբը վերջում է․ «Մենք համոզված ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղության, եւ Ադրբեջանի ժողովրդի հետ պետք է շարունակենք երկխոսություն»։

Քյարամ Սլոյանի գլուխը կտրողի հետ լուսանկարվող ու Ռամիլ Սաֆարովին որպես պատվավոր հյուր իրենց հարսանիքներին հրավիրող ադրբեջանցիներն, անշուշտ, «պատրաստ են խաղաղության»։ Այնպիսի խաղաղության, որում հայերի ու Հայաստանի համար տեղ չկա։

Կամ գուցե և ունեն տեղ Արմեն Գրիգորյանի համար իրենց այդ խաղաղ ապագայում, օրինակ՝ որպես թանգարանային նմուշ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել