Մեծ Բրիտանիայում գիտնականների խումբը պարզել է, որ տղամարդկանց մեծամասնությունը իրականում մեծահասակ է դառնում միայն 43 տարեկանում` այս իմաստով կանանցից ուշանալով 11 տարով: Գիտնականների կարծիքով՝ տղամարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հրաժեշտ տալ մանկությանը և այդ փուլը ձգում են մինչև միջին տարիք:
Կանանց շրջանում հարցումը ցույց է տվել, որ տղամարդկանց մեծամասնությունն այդպես էլ չի մեծանում ու երեխա է մնում ամբողջ կյանքում: Տղամարդիկ շարունակում են խաղալ սիրելի համակարգչային խաղերը, հիմարություններ անում, ձգտում են հաղթել իրենց երեխաներին սպորտային մրցումներում և այլն: Գիտնականների կարծիքով, կանայք ավելի վաղ են մեծանում` միջինում 32 տարեկանում: Հիմնականում դա կապված է երեխաների ծննդի հետ: Կանանց 30 տոկոսը, որոնք մասնակցել են հարցմանը, դադարեցրել են հարաբերությունները զուգընկերների հետ` նրանց համարելով չափազանց չհասունացած: Հարցման համաձայն յուրաքանչյուր կին տարեկան միջինը 14 անգամ հիշեցնում է իր տղամարդուն, որ իրեն մեծի նման պահի:
Աղբյուրը` Panorama.am
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/06/43.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել