Կյանքի ընթացքում մարդիկ ենթարկվում են էմոցիոնալ և հոգեբանական մի շարք ցնցումների։ Զարմանալի չէ, որ դրանք հաճախ մի շարք հոգեկան հիվանդությունների պատճառ են դառնում։ Ներկայումս գոյություն ունի ավելի քան 300 դասակարգված հոգեկան հիվանդություն, որոնցից ոչ բոլորն են բուժման ենթակա։ Բարեբախտաբար, այդ հիվանդություններից ամենատարածվածները բուժվում են, սակայն դրա համար հարկավոր է ճիշտ ժամանակին դիմել օգնության։

Ուշադրության պակասի համախտանիշ

Ուշադրության պակասի համախտանիշը խանգարում է, որը սովորաբար սկսում է դրսևորվել մանուկ հասակից։ Այս համախտանիշով մարդը, որպես կանոն, դժվարություններ է ունենում ուշադրության կենտրոնացվածության հետ, չի կարողանում ղեկավարել իր իմպուլսիվությունը, ինչն անհնարին է դարձնում նրա երկարատև հանդարտությունը և գրեթե անշարժ վիճակը։ Նա շատ մեծ դժվարությամբ է զբաղվում կենտրոնացվածություն և նստակյացություն պահանջող առաջադրանքներով։

Դեպրեսիա

Ժամանակակից մարդու կյանքում մեծ դերակատարում ունի դեպրեսիան։ Ամենից առաջ պետք է նշել, որ այս վիճակը ոչ մի առնչություն չունի որոշ ժամանակը մեկ առաջացող տխրության և ապատիայի հետ։ Վատ տրամադրության և դեպրեսիայի միջև սահմանը գծվում է այն ժամանակ, երբ վիճակը սկսում է կործանարար ազդեցություն ունենալ մարդու ամենօրյա կյանքի վրա։

Գիտնականները կարծում են, որ դեպրեսիան շատ հաճախ փոխանցվում է ժառանգաբար, սակայն կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես մեծ նշանակություն ունեն։ Հաճախ դեպրեսիայի պատճառ են դառնում նաև օրգանիզմում տեղի ունեցող քիմիական և հորմոնային փոփոխությունները։ Դեպրեսիայի չգնահատված և անուշադրության մատնված նախանշանները հաճախ ինքնասպանության պատճառ են դառնում։ Շատ կարևոր է ճիշտ ժամանակին նկատել գիտակցության փոփոխությունը և դիմել օգնության, որպեսզի բացահայտվեն այդ վիճակի պատճառները։

Տագնապ

Այն ժամանակ, երբ սովորական անհանգստություն կարող է ունենալ ցանկացած մարդ, ինչը շատ սովորական է, տագնապային խանգարում ունեցող մարդկանց մոտ այն անցնում է բոլոր սահմանները, բոլոր մտածմունքները խառնվում են իրար և խանգարում են հանգիստ ապրելուն։ Տագնապայնությունը կարող է ընդունել հոգեկան այլ շեղումների տեսք, օրինակ՝ ագորաֆոբիա, սոցիոֆոբիա և այլն։

Տագնապայնության նախանշաններից են սուր սթրեսային վիճակը, ինչպես նաև անկառավարելի և հաճախ անբացատրելի անհանգստությունը։ Բարեբախտաբար, այս հիվանդությունը բուժելու մի շարք արդյունավետ մեթոդներ կան, ուղղակի պետք է անել առաջին քայլը և դիմել մասնագետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել