Tert.am-ը գրում է.

ՌԴ-ից ՀՀ մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացումը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Ըստ պայմանագրի՝ Վրաստանի սահմանից Հայաստանի սահման բնական գազի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է բնական գազ վաճառող կողմը:

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է, որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար  ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165,00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»,- ասվում է հարցման պատասխանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել