Armenpress.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հերքում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց.

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասաց Ալումյանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում մարտի 13-ին քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ: ՀՔԾմիջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանինախագահությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել