Ոնց որ գլուխներդ խառն ա, սկի չեք նկատում, բայց ասեմ, որ հենց հիմա օրը ցերեկով մի տրակտորի թեթև շարժումով մոտ 300 հոգի գործազուրկ են մնում, ու 300 ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետ, որ գետնին չեն մնա, այլ սպասարկման ոլորտի 300 ներկայացուցիչ, ովքեր վաղը-մյուս օրն աշխատանք գտնելու մեծ խնդիր կունենան։
Առանց մարդկանց զգուշացնելու, մենակ «մենք խելամիտ ժամանակ էինք տվել» ասելով եկել են ու քանդուքարափ են անում։
Այո, ընդունում եմ, որ պետք ա կաֆեներ չլինեին, ու սիրուն այգիներ լինեին, բայց սա էն դեպքում, երբ էդ աշխատողներին աշխատանքի տեղավորած լինեին։
Ասենք, 300 հոգու գործազուրկ թողնելու գնով ստեղծված կանաչ գոտին ոչ մեկին չի գոհացնի հաստատ։
Քանդեք, հարց չկա, բայց երբ դրանից բխող հետևանքների գոնե 60 տոկոսը վերացրած լինեիք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1922117644582845?notif_id=1552474214049927¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել