Սմարթֆոնների սիրահարները, ովքեր անընդհատ նայում են սիրելի սարքի էկրանին, պետք է իմանան, թե որքան վտանգավոր է այն։ Խոսքը գնում է կապույտ գույնի մասին, որը ճառագայթում է էկրանից։

Ինչպե՞ս է կապույտ գույնը վնասում մաշկը

Գիտնականները եկել են եզրակացության, որ կապույտ ճառագայթները թափանցում են մաշկի մեջ։ Արևից ճառագայթող ուլտրամանուշակագույն լույսն այսպիսի ազդեցություն չի ունենում։ Այս փուլում սա այդքան էլ լավ ուսումնասիրված հարց չէ, և դեռևս հայտնի չէ, թե հստակ ինչ ազդեցություն է այն ունենում մաշկի վրա։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել պաշտպանիչ միջոցներ։ Հատկապես դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր մաշկի հիպերպիգմենտացիա ունեն։

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել մաշկը

  1. Ավելի լավ է կապույտ գույնի զտիչ օգտագործեք։ Այն տեղադրվում է սմարթֆոնի վրա։
  2. Օգտակար կլինի SPF-պաշտպանությամբ կոսմետիկ միջոցների օգտագործումը։ Այս միջոցը մաշկը պաշտպանում է ոչ միայն ուլտրամանուշակագույն, այլ նաև այլ լուսային ճառագայթներից։
  3. Պետք է ուշադրություն դարձնեք նաև սնունդի վրա։ Սրա համար սննդակարգի մեջ պետք է ավելացնեք ճարպաթթուներով հագեցած մթերքներ և հակաօքսիդանտներ։ Սա օրգանիզմին կօգնի արձագանքել սմարթֆոնի կապույտ գույնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել