Ժամանակակից մարդուն շատ դժվար է պատկերացնել առանց սմարթֆոնի կամ գաջեթի։ Բջջային հեռախոսը կախվածություն է, որից շատ դժվար է հրաժարվել։
Իրականում հեռախոսը՝ որպես կապի կամ համացանց մուտք գործեկու միջոց, շատ հարմար է, սակայն հաճախ մարդիկ ավելի շատ ժամանակ են հատկացնում այդ սարքին։ Այն ոչ միայն խլում է ողջ ազատ ժամանակը, այլ նաև ազդում է հոգեբանության վրա, խաթարում է քունը և անգամ սկոլիոզի պատճառ է դառնում։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս կախվածությունը։
Ժամաչափ
Այն թույլ է տալիս վերահսկել համացանցում և սոցիալական ցանցերում ծախսված ժամանակը։ Ազդանշանային զանգից հետո դուք կսովորեք ավելի քիչ ժամանակ հատկացնել այդ ամենին։
Խրախուսանք
Պետք է ձեզ համար առաջադրանք ստեղծեք. հաղորդագրությունները և հոդվածները նայեք միայն այն ժամանակ, երբ կավարտվի առաջադրանքը։ Օրինակ՝ հեռախոսը վերցնել մարզումներից կամ աշխատանքային օրն ավարտելուց հետո։
Հեռախոսը հեռու տեղ դնել
Աշխատանքի կամ հանգստի ժամանակ, որքան հնարավոր է, հեռու տեղ դրեք հեռախոսը։ Այդպես հեռախոսը վերցնելու գայթակղություն չեք ունենա։
Անջատել հեռախոսը
Պետք է «բեռնաթափման» օրեր ունենաք։ Այդ օրվա համար չպետք է պլանավորեք ոչ մի կարևոր զանգ, ավելի լավ է անջատեք հեռախոսը և ժամանակ հատկացնեք ձեզ, ընտանիքին, ընկերներին։