Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 12-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ներկայացուցիչներին: Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ներառական կրթության քաղաքականության լրամշակման նպատակով. ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստան է հրավիրում 2 փորձագետի, ովքեր պետք է աշխատեն նախարարության աշխատակիցների հետ հայեցակարգի լրամշակման և ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, փորձագետներն աշխատանքն սկսելու են սույն թվականի մարտի վերջին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել