Մեծ Բրիտանիայի բնակչուհի 29-ամյա Էմմա Մարշալի առողջական վիճակը 5 տարվա ընթացքում աստիճանաբար վատացել է լոգարանի բորբոսի պատճառով: Նրա խոսքերով՝ 2014-ից նրան սկսել են անհանգստացնել պարբերական գլխացավերը, մաշկի հետ կապված խնիրներ են ի հայտ եկել, սակայն բժիշկները նրա մոտ ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել:

«Ես այս ամենը վերագրում էի սթրեսին և շատ աշխատելուն»,- պատմել է կինը:

2015-ին նրա մոտ երիկամային ինֆեկցիա է հայտնաբերվել, իսկ երկու ամիս անց ընկել է և լրջորեն վնասել ձեռքը, որից հետո մարմնի տարբեր հատվածներում սուր ցավեր են սկսվել: Այս ամենին հաջորդել է կույր աղիքի վիրահատությունը:

Էմման բազմիցս դիմել է բժիշկներին՝ չդադարող հիվանդությունների պատճառը գտնելու համար, սակայն ապարդյուն:

Image result for Из-за плесени в ванной у женщины появились проблемы с памятью, волосами и кожей

Ժամանակի ընթացքում կնոջ հիվանդությունների ցանկը միայն մեծանում էր: Նա գանգատվում էր անքնությունից, հիշողության կորստից, մազաթափությունից և դեմքի այտուցներից:

2018-ի վերջին Էմման հուսահատ վիճակում սկսել է համացանցում նման ախտանշաններով հիվանդություններ փնտրել, որի արդյունքում հոդված է գտել միկոտոքսիններով՝ բորբոսի արտադրած թույներով, թունավորման մասին:

2019-ին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Մարշալի օրգանիզմում միկոտոքսինների մակարդակը իսկապես գերազանցում է թույլատրելի նորման:

Այժմ Էմման նախատեսում է Մեքսիկա ուղևորվել, որտեղ կկարողանան նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել