168.am-ը գրում է․

Tesla ընկերությունը որոշում է ընդունել միջին հաշվով 3 տոկոսով բարձրացնել իր էլեկտրամոբիլների գները, բացառությամբ՝ բազային կոմպլեկտացիայի Model 3-ի: Այդ մասին ավտոարտադրողը մարտի 10-ին հայտնել է իր կայքում:

«Tesla-ն ստիված կլինի իր էլեկտրամոբիլների գները մոտավորապես 3 տոկոսով բարձրացնել ամբողջ աշխարհում, քանի որ մենք ավելի քիչ ավտոխանութներ ենք փակելու, քան պլանավորել էինք»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ: Փետրվարի վերջին Tesla-ն հայտարարել էր իր ավտոխանութների մեծամասնությունից հրաժարվելու եւ առցանց-վաճառքների անցնելու մտադրության մասին, որպեսզի բազային կոմպլեկտացիայի Model 3-ի արժեքը նվազեցնի մինչեւ 35 հազար դոլար:

«Սակայն վերլուծության արդյունքում, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացվել է մեր սրահներից յուրաքանչյուրի վերաբերյալ, մենք եկել ենք այն եզրակացության, որ մեզ եւս մի քանի ամիս կպահանջվի մեր մտադրությունն իրագործելու համար»,-ասված է հայտարարության մեջ: Դեռ ավելին, ենթադրվում է, որ պլանները կվերանայվեն:

«Արդեն փակված խանութներից մի քանիսը վերստին կբացվեն»,-հավելել է ընկերությունը: Այժմ Tesla-ն արտադրում է Model 3 եւ Model S սեդաններ, ինչպես նաեւ Model X քրոսովեր: Բազային կոմպլեկտացիայի Model 3-ն առաջարկվելու է 35 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել