Բրիտանացի ամուսնական զույգը, հետաքրքրությունից ելնելով, գնահատողին է ցույց տվել մի քանի հին իր, որոնք հայտնաբերել էին ձեղնահարկում։ Երբ մասնագետը նայել է թրին, մուշկետին, ոսկե մատանուն և տուփին, միանգամից կորցրել է խոսելու ունակությունը։ Պարզվել է, որ այդ ամենը ժամանակին պատկանել է հնդկական պետության առաջնորդ Մայսուր Տիպուին, ով սպանվել է 1799 թվականին։

Պալատը թալանողների մեջ է եղել նաև զույգի ազգականը՝ մայոր Թովմաս Հարթը։ Նա այդ ամենն իր հետ բերել էր Բրիտանիա, պահել տան մեջ։ Իմանալով, որ պատմական իրերը միլիոնավոր ֆունտեր արժեն, զույգը դրանք հանել է աճուրդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել