Երբեմն մենք չափից դուրս ինքնաքննադատ ենք դառնում։ Անգամ բոլորի կողմից գեղեցկուհի համարվողներն իրենց արտաքինի հետ կապված դժգոհություններ ունեն, իսկ գիտությունների թեկնածուներն իրենց հիմար են համարում։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ իրականում արտաքին տեսքը կամ խելքը ոչ մի կապ չունեն։ Դժգոհությունը անվստահության նշան է, որի պատճառը համարվում են կոմպլեքսները։
Վստահ տեսք ընդունեք
Ոչ ուղիղ կեցվածքն անվստահության նշան է, այդ պատճառով հենց հիմա ուղղեք ձեր մեջքը։ Վստահ դիրք ընդունելուց հետո ուշադրություն դարձրեք ձեր խոսքին։ Հանգիստ ձայնը վկայում է ձեր ինքնավստահության մասին։ Ուղեղն անմիջապես արձագանքում է միմիկային ու դիրքին և աստիճանաբար այն ընդունում է որպես հիմնական։ Աստիճանաբար դուք էլ կսկսեք հավատալ ձեր ինքնավստահությանը։
Վերադարձեք մանկություն
Հոգեբաններն ասում են, որ որքան շատ եք ցանկանում ազատվել կոմպլեքսներից, այնքան ավելի ուժեղ են սկսվում դրսևորվել դրանք։ Ավելի ճիշտ մարտավարություն է այդ կոմպլեքսների ակունքները հայտնաբերելը, որոնք հիմնականում թաքնված են մանկությունում։
Մի փորձեք ավելի լավը երևալ
Երբ առաջին անգամ գնում ենք ժամադրության կամ հարցազրույցի, փորձում ենք ցույց տալ մեր լավագուն որակները և լռում ենք մեր թերությունների մասին։ Սա շատ սխալ մարտավարություն է, քանի որ եթե ձեզ ընտրեն, ապա որոշ ժամանակ անց բոլոր թերություններն ի հայտ կգան։ Իսկ ամենալավը երևալու փորձերն էլ ձեզ ավելի կհեռացնեն ուրիշներից։
Ընդունեք սխալները
Սեփական սխալների վրա աչք փակելով դուք անտեսում եք այն փորձը, որը ձեզ տալիս է կյանքը։ Խորհուրդի իմաստն այն է, որ դուք պետք է գրի առնեք ձեր սխալները և նշեք, թե ինչ է տվել ձեզ այն, և ինչ դասեր եք քաղել նրանից։
Զբաղվեք ձեր առողջությամբ
Չգիտե՞ք՝ ինչպես սիրեք ձեզ։ Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Սկսեք բժշկի այցելելով և մարզասրահում գրանցվելով։ Ապրելակերպի փոփոխության հետ միաժամանակ դուք առողջ տեսք ձեռք կբերեք, իսկ սեփական անձի վրա ուշադրություն դարձնելը կդառնա առողջ ինքնագնահատականի հիմքը։