ԱՄՆ-ում Բոստոնի համալսարանի գիտնականները հրապարակել են նոր ուսումնասիրություն՝ հետազոտելով 1986-2016թթ. արագ սննդի ցանցերի արտադրանքի կալորիան բաղադրությունն ու քաշը: Նրանք եզրակացրին, որ ժամանակի ընթացքում բարձրացել է սննդամթերքի կալորիականությունը, և այն շատ ավելի ծանր է կշռում. դա վերաբերում է թե՛ նախուտեստներին, թե՛ հիմնական ուտեստներին և թե աղանդերին:

Հետազոտողները 1986, 1991 և 2016 թթ. տասը արագ սննդի շղթաներում ուսումնասիրել են 1800 հիմնական ճաշատեսակ, նախուտեստներ և աղանդեր: Ուսումնասիրվել են Arby, Burger King, Carl’s Jr, Dairy Queen, Hardee’s, Jack Box, KFC, Long John Silver, McDonald’s և Wendy’s արագ սննդի ցանցերը: Հիմնական ճաշատեսակի միջին քաշը (բուրգերներ, հոթ-դոգ) 1986-2016թթ. ավելացել են 39 գ-ով: Նույն ժամանակահատվածում մեկ բաժնի մեջ կալորիաներն ավելացել են 90 կկալով: Խորտիկի միջին քաշը (աղցաններ, կարտոֆիլ ֆրի) ավելացել է 4 գ-ով, իսկ կալորիաների քանակն աճել է մինչև 42 կկալ: Իր հերթին աղանդերի միջին քաշն ավելացել է 71 գ-ով և 186 կկալ կալորիաների քանակով: Բացի այդ՝ վերջին 30 տարիների ընթացքում մենյուն ընդլայնվել է 226%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել