Երկու օր է օրուանս մեծ մասը կ՛անցընեմ մանուկերու շրջապատին մէջ... Ի՛նչ անմեղ, մաքուր, թափանցիկ են ՄԱՆՈՒԿՆԵՐԸ... Իրենց հոգին կարելի է կարդալ բաց գիրքի նման... Իրենց սիրտը այնքան փխրուն է, նուրբ, իրենց նախնական փայլն ու հմայքը պահած....տարիներու փոշին տակաւին չէ աղտոտած ու աղօտած անոնց բիւրեղեայ մաքրութիւնը: Մանկան մը աչքերով դիտել ու զգալ ԱՇԽԱՐՀԸ, ԿԵԱՆՔԸ... Զարմանալ ու խանդավառուիլ ամէնէն աննշան թուացող երեւոյթներով... Կենսանորոգուիլ, նոր աւիւնով ու աւիշով լեցուիլ: ՍԱ ՆՈՅՆՊԷՍ ՄԵԾ ԲԱԽՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/465536663537451?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել