Operativ.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գները մարտի 8-ի տվյալներով նվազել են ավելի քան 3 տոկոսով: Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները, նավթի գնի անկումը պայմանավորված է մի շարք տարածաշրջաններից ստացվող անբարենպաստ վիճակագրական տեղեկություններով և գլոբալ աճի նվազման մտավախությունների խորացմամբ:

Ինչպես նշվում է, 18:07-ի դրությամբ (երևանյան ժամանակով) հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,05 տոկոսով՝ կազմելով 64,28 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Մինչդեռ տեխասյան WTI ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,14 տոկոսով՝ կազմելով 54,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել