Շները մեր կյանքն ավելի ուրախ են դարձնում։ Չորքոտանի ընկերները շատ արագորեն են արձագանքում իրենց տիրոջ տրամադրությանը և միշտ պատրաստ են բարձրացնել այն։ Գիտե՞ք, որ շներն իրենց դիմախաղով կարող են զգացմունք արտահայտել։

Հայտնի Մալամուտը

Մարուն 7 տարեկան է, և նա կարողանում է ժպտալ։ Բոլոր լուսանկարներում այս շունը շատ երջանիկ է թվում։ Հնարավոր է, որ նա գիտի երջանկության գաղտնիքը և պատրաստ է կիսվել մեզ հետ, սակայն վստահաբար կարելի է ասել, որ մարդիկ այս շան նկարը տեսնելիս միշտ ժպտում են։

Մարուի երկրպագուների հսկայական բանակը հավաստում է, որ նրան նայելով հնարավոր է երկարեցնել կյանքը։ Հակառակը չենք պնդում, ուղղակի նայեք այս շանը։

Մարուն մալամուտ-արլեկին է։ Նրա աչքերը տարբերի գույների են՝ երկնագույն և շագանակագույն։ Նա ունի խիտ մորթի, փամփլիկ պոչ, թաց քիթ և մեծ հմայք։

Շունը շատ է սիրում քայլել մաքուր օդում։ Շան սիրելի խաղալիքը պանդան է, իսկ որպես աղանդեր նա նախընտրում է յոգուրտ։ Միակ բանը, որը Մարուն չի սիրում, հրավառությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել