Դուք հավանաբար վայրի միջավայրում գոյատևելու որոշ միջոցներ գիտեք, սակայն ոչ բոլոր խորհուրդներին է պետք հետևել։ Այստեղ կիմանաք, թե ինչու չի կարելի հարվածել շնաձկան քթին, ծծել օձի թույնը և այլն։

Օձի թույնը ծծել և թքել

Եթե ձեզ խայթել է օձը, ապա նրա թույնը շատ արագ կհայտնվի արյան մեջ և կտարածվի ողջ օրգանիզմով։ Այդ պատճառով, եթե խայթոցից հետո անցել է ավելի քան 5 րոպե, ապա թույնը ծծելն անիմաստ է դառնում։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե բերանի մեջ փչացած ատամ կամ վերք ունեք։

Հարվածել շնաձկան քթին

Իհարկե, շնաձկանը դեմ առ դեմ հանդիպելու հավանականությունը շատ փոքր է։ Հավանաբար հենց սրա վրա էլ հիմնվել են այս անիմաստ խորհրդի հեղինակները։ Նրանք նշում են, որ շնաձկան հարձակման ժամանակ պետք է հարվածել նրա քթին։

Իրականում քիթը, աչքերը և ժանիքներն այդ գիշատիչների ամենացավոտ հատվածներն են, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ դուք կկարողանաք այնպիսի հարված հասցնել, որը նրան ցավ կպատճառի։ Այնպես որ, ավելի լավ է խնայեք ձեր ուժերը և, որքան հնարավոր է, արագ հեռանաք այդտեղից։

Սնունդ փնտրել

Գոյատևման շոուների որոշ հերոսներ փորձում են առաջին հերթին սնունդ հաթհայթել։ Նրանք առաջին հերթին սկսում են փնտրել թրթուռներ, հավաքել խխունջներ և պատրաստում են կարթեր՝ ձուկ որսալու համար։

Իրականում սնունդն այս իրավիճակում երրորդական կարևորություն ունի։ Անբարենպաստ եղանակային պայմաններում մարդը կարող է մահանալ ընդամենը մի քանի ժամում։ Մարդն անջուր կարող է ապրել 3 օր այն դեպքում, երբ սննդի բացակայության պայմաններում նա կարող է ապրել մի քանի շաբաթ, այդ պատճառով առաջին հերթին պետք է ջուր փնտրել և մնալու տեղ պատրաստել։

Խմել բույսերի հյութը

Եթե բավարար փորձառություն ունեք և կարող եք բույսերի տարբեր տեսակների մեջ ընտրել այն մեկը, որի հյութը կարելի է խմել, ապա այս խորհուրդը կարող է աշխատել։ Բայց մնացած դեպքերում, եթե դուք սխալվեք, հյութը կարող է թունավորման պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել