Գիտնականների, դերասանների, միլիոնատերերի, ֆիլանտրոպների ոգեշնչող մտքերը միշտ մեզ մոտիվացնելու են, որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին և չվախենանք երազելուց։ Այս մարդիկ փոխել են պատմությունը և իրադարձությունների ընթացքը։ Նրանք գիտեն, թե որքան կարևոր բան է մոտիվացիան։
Մեծ մարդկանց այս մոտիվացնող մտքերը ձևավորվել են նրանց գործունեության ժամանակ։ Նրանք կօգնեն ձեզ կենտրոնանալ նպատակների իրականացման, կյանքի իմաստ փնտրելու վրա և ուղղակի կստիպեն մտածել կյանքի ընթացքի մասին։
- «Խնդիրները չպետք է հրեն ձեզ մեջքից, այլ երազանքները պետք է առաջ տանեն»․ Դուգլաս Էվերետ
- «Մենք մեր սովորությունների ստրուկն ենք։ Փոխիր քո սովորությունները, կփոխվի նաև քո կյանքը»․ Ռոբերտ Կիյոսակի
- «Երջանիկ լինելու արվեստը կայանում է պարզ բաներում երջանկություն գտնելու մեջ»․ Հենրի Ուարդ Բիչեր
- «Քեզ շրջապատիր այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ միայն վերև կտանեն։ Ուղղակի կյանքն արդեն լեցուն է այնպիսիներով, ովքեր ձգում են ներքև»․ Ջորջ Քլունի
- «Դուք չպետք է համեմատվեք ուրիշների հետ, և եթե բնությունը ձեզ չղջիկ է ստեղծել, դուք չպետք է փորձեք ջայլամ դառնալ»․ Հերման Հեսսե
- «Տրամաբանությունը մեզ կարող է տանել Ա կետից Բ կետ, իսկ երևակայությունը՝ ամենուր»․ Ալբերտ Էյնշտեյն
- «Երազեք այնպես, ասես հավերժ ապրելու եք։ Ապրեք այնպես, ասես այսօր մահանալու եք»․ Ջեյմս Դին
- «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Մի վախեցեք սխալվելուց, վախեցեք դրանք կրկնելուց»․ Թեոդոր Ռուզվելտ
- «Նավի համար ամենաանվտանգը նավահանգիստն է, սակայն այն դրա համար չէ ստեղծված»․ Գրեյս Հոփեր
- «20 տարի անց դուք ափսոսալու եք այն ամենի համար, ինչը չեք արել, այլ ոչ թե այն ամենի, ինչը արել եք, այդ պատճառով հրաժարվեք կասկածներից։ Հեռու լողացեք անվտանգ նավահանգստից։ Սեփական առագաստներով որսացեք քամին։ Ուսումնասիրեք։ Երազեք։ Բացահայտեք»․ Մարկ Տվեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել