Armsport.am-ը գրում է․

Կառլոս Բուսերոն` Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի գործակալը, «Թվիթերի» իր էջում հերքել է այն շշուկները, թե մասնագետն իր նախկին ակումբի դեմ դատական հայց է պատրաստում:

«Ռեալի» հետ պայմանագրի խզումը 5 րոպե տևեց, և երկու կողմերի միջև լավ հարաբերություններ մնացին: Բոլոր պայմանները ներկայացված էին համաձայնագրում, և, իհարկե, ոչ մի դատական գործողություն չկա»,- ասվում է Բուսերոյի հաղորդագրության մեջ:

Ավլեի վաղ հաղորդվում էր, որ Լոպետեգին դատարանի միջոցով «Ռեալից» պայամանգրի խազման համար 28 մլն եվրո է պահանջում. այնքան գումար, որքան նա պետք է ստանար «Ռեալի» հետ անցած ամառ կնքած 3-ամյա պայմանագրով:

«Ռեալը« Լոպետեգիի հրաժարականի մասին հայտարարեց անցած տարվա հոկտեբերին: Մանսնագետն ընդամենը 4 ամիս անցկացրեց մադրիդյան ակումբում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել