Անկեղծ, նուրբ և ռոմանտիկ մարտյան աղջիկը կամակոր չէ, ուժեղ է, բայց ոչ կտրուկ։ Նա միշտ չափավոր և ներդաշնակ է ինքն իր հետ։

Միասին պարզենք, թե ինչու են մարտին ծնված կանայք ամենալավը համարվում տղամարդկանց համար։ Հիմնականում դրանք Ձկներն են (19 փետրվարի – 20 մարտի) և Խոյերը (21 մարտի – 19 ապրիլի)։

Մարտին ծնվածները հաճախ առողջ ու սլացիկ մարմին են ունենում և ճիշտ կանացի դեմք։ Նրանց կողքին դուք ձեզ միշտ թեթև և հարմարավետ եք զգում։ Նրանք չեն սիրում կոնֆլիկտներ, հակված չեն իշխելու։

Մարտին ծնված աղջիկները ազիվ են, խաղաղ և արդարամիտ։ Միշտ պատրաստ են կիսվել իրենց ունեցածով։ Նրանք զգայուն են արվեստի նկատմամբ։ Նրանց մոտ հաճախ նկարչության և երգեցողության տաղանդ է բացահայտվում։

Եվ ամենագլխավորը, որ գերում է տղամարդկանց. մարտին ծնված աղջիկները սիրել գիտեն։ Նրանք անկեղծ են, կրքոտ և սեքսուալ, նրանք կարողանում են ազնվորեն նվիրվել և սրտանց սիրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել