72-ամյա բրիտանուհի Փոլին Յանգը, որը 43 տարի շարունակ մերժել է իր ընկերոջը՝ 74-ամյա Քոլին Ջոնսին, վերջապես փոխել է միտքը և խնդրել վերջինիս ամուսնանալ իր հետ:

«Երբ Փոլինն առաջարկություն արեց, քիչ էր մնում՝ մահճակալիցս ընկնեի: Այս բոլոր տարիներին ես էի նրան այդ հարցը տվել և, բնականաբար, «այո» ասացի»,- պատմել է 74-ամյա տղամարդը՝ խոստովանելով, որ վաղուց սիրելիի հետ ամուսնանալու հույսը կորցրել էր:

Զույգն առաջին անգամ հանդիպել է 1976թ.-ին մանկական խաղահրապարակում: Նրանք, համատեղ կյանքից բացի, նաև համատեղ բիզնես ունեն:

Երեք տարի առաջ առողջական խնդիրների պատճառով Փոլինը մեծահասակների խնամքի կենտրոն էր տեղափոխվել: Չնայած մարտահրավերներին՝ նրա կողակիցը շարունակել է զբաղվել համատեղ բիզնեսով և երկու շաբաթը մեկ այցելել է կնոջը: Այցերից մեկի ժամանակ էլ Փոլինը տղամարդուն ամուսնության առաջարկ է արել:

Հարսանեկան համեստ արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը սիրեցյալնեը հագել են իրենց լավագույն հագուստները, իսկ Փոլինի անվասայլակը զարդարված է եղել ծաղիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել