«Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը: 

Կառավա­րությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առա­ջարկած 10 հազարի կրճատումը միանգա­մից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում: Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնությունը, շուտով կհրապա­րակվեն կոնկրետ գործողությունները, ինչը ենթադրում է մարդկանց կարճաժամկետ պրոֆիլավորում և աշխատանքի շուկա­յի մասին տեղեկատվություն:

Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնելու այն մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ստանան պահանջվող մասնագիտությունների, աշխատատեղերի մասին, ինչպես նաև կարճ ժամանակամի­ջոցում վերապրոֆիլավորվեն պահանջվող աշխատատեղերի համար:

Հատկապես խնդրահարույց է, թե գործազրկության շեմին հայտնվածները համապատասխան որակավորում, կրթություն պետք է ստա­նան սեփական միջոցներով, թե պետության ֆինանսավորմամբ: Ի դեպ, այս նախա­ձեռնությունը գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի ներքո»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել