Անգամ այն ամենը, ինչի հետ մենք ամեն օր շփվում ենք, իրենց մեջ մի շարք գաղտնիքներ են պարունակում։ Դա վերաբերում է նաև սննդին։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մթերքների մասին։

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղի գույնը ոչինչ չի հուշում համի մասին։ Պետք է ուշադրություն դարձնել չափսերին. որքան փոքր՝ այնքան կծու։

Բանան

Կարող է տարօրինակ թվալ, բայց մոծակներին իրոք գրավում է նոր բանան կերած մարդու հոտը։

Ավոկադո

Թռչուններին երբեք մի կերակրեք ավոկադոյով։ Այն շատ թունավոր է նրանց համար։

Ներկանյութերը և երեխաները

Սննդի մեջ քիմիական ներկանյութերը երեխաների մոտ հիպերակտիվություն են առաջացնում։ Դա հատկապես վերաբերում է կարմիր և դեղին գույներին։

Սուրճ

Պարզվում է, որ սուրճի հատիկներն իրականում հատապտուղներ են։ Նրա իրական անվանումը «սուրճի ծառի հատապտուղ» է, այնպես որ, համարձակորեն կարող եք ասել, որ ոչ թե սուրճ եք ըմպում, այլ հատապտղի հյութ։

Թեյ

Չի կարելի խմել սառած թուրմը։ Ճապոնացիներն ասում են․ «Երեկվա թեյն օձից վտանգավոր է»։ Սառը թեյը պատում է ստամոքսի պատերը և գրգռում է այն։ Չինացիները երեկվա թեյը համեմատում են թույնի հետ։

Մեղր

Թվում է, թե մեղրը միշտ է եղել։ Ամենահին մեղրը հայտնաբերվել է 1922 թվականին Հովարդ Քարթերի կողմից Թութանհամոնի դամբարանում։ Բիոլոգները փորձաքննություն են իրականացրել և պարզել, որ այդ մեղրը պիտանի է ուտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել