Panorama.am-ը գրում է.

«Այլատյացությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր ցանկացած դրսևորմամբ քայքայում է համագործակցության մթնոլորտը երկրագնդի տարբեր վայրերում: Առավել վտանգավոր է, երբ այլատյացությունը և ատելության խոսքը վեր են ածվում պետական քաղաքականության՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կասկածի տակ դնելով ժողովուրդների խաղաղ գոյակցությունը»,-հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառմանը։

Արցախցի պաշտոնյան  ընդգծել է՝  չնայած միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին՝ միջազգային կառույցների կողմից ընդունվող իրավական փաստաթղթերին և դրանց իրագործմանն ուղղված գործնական քայլերին՝ դեռևս ամբողջությամբ չի հաջողվում ներդնել այլատյացությանը հակազդելու արդյունավետ գործիքներ:

«Այս համատեքստում հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընկալելի կլինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել, հակառակը՝ այլատյացություն սերմանողը ի վերջո հայտնվում է սեփական ձեռքերով կառուցված թակարդում:

Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել