Չինաստանի Սիան քաղաքից ոչ հեռու գտնվել է Ցին Շի Հուանդիի՝ չինացի կայսեր գերեզմանը։ Իսկ դրա կողքին 1974 թ. հայտնաբերվել է կավե բանակ։ Այստեղ մոտավորապես 8099 կավե արձաններ ու նրանց ձիերն են՝ ամբողջ հասակով։

Այս բանակը «թաղվել» է Ցին Շի Հուանդիի հետ միասին մ.թ.ա. 2010-209 թթ.։ Այս մարդը մեծ կառավարիչ էր, որը միավորել է Չինաստանը։ Բանակը հայտնաբերել են հասարակ գյուղացիներ Լիշան լեռից արևելք ընկած տարածքում հորատման ժամանակ։

Ցին Շի Հուանդին հավատացած էր, որ նրա դինաստիան հավետ կառավարելու է, հենց այս պատճառով էլ նա փորձում էր ստեղծել հավերժության այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսին, օրինակ, Մեծ չինական պատն էր։

Կայսրը որոշել էր իր հետ թաղել 4000 երիտասարդ զինվորների. այսպես է վկայում հին չինական առասպելը։ Նրա խորհրդականները ստիպել են կայսերը մտափոխվել՝ ասելով, որ նման բարբարոսական ու դաժան քայլն ապստամբության հիմք կհանդիսանա։ Սկսեցին այլընտրանք փնտրել և որոշեցին կենդանի մարդկանց փոխարեն կավե զինվորների թաղել։ Ինչպես նաև որոշվեց դրանց թիվը կրկնապատկել և դարձնել 8000։ Բոլոր արձանները դեմքով դեպի արևելք են շրջված։

Արվեստագետները կարծում են, որ նման «այգի» ստեղծելու համար հարկավոր է եղել առնվազն 30 տարի։ Նման քանակությամբ արձաններ ստեղծելու համար աշխատել է 700 հազար մարդ։ Հարկ է նշել, որ աշխատանքն առանձնանում է իր հստակությամբ. զինվորների մեջ ոչ մի դեմք չի կրկնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել