Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Րաֆֆին դրսևորում էր, մեղմ ասած, ոչ ստանդարտ վարք՝ ոչ միայն նախագահի թեկնածուի համար, այլև քաղաքական գործչի, դե իսկ Ծառուկյանի հետ ունեցած փակ հանդիպմանը հետևած երկուստեք «բացահայտումները» և հատկապես «Ժառանգության» արձագանքը այն լուրին, որ հանդիպումը գաղտնի ձայնագրվել է, պարզապես վկայում են Րաֆֆու ու իր կուսսակցության քաղաքական ինֆանտիլիզմի մասին:
Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանն իրեն ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ, իսկ Ծառուկյանի կողմնակիցներն էլ հրապարակեցին, թե Հովհաննիսյանը գումար է խնդրել ԲՀԿ առաջնորդից:
Ձայնագրության փաստի առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահ ու հայտնի հանդիպման մասնակից Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ դա «գոտկատեղից ներքեւ հարված» էր, որովհետև առանց զգուշացնելու են ձայնագրել, իսկ քանի որ իրենք նման բաներ չեն անում, չէին էլ պատկերացնի, որ իրենց նկատմամբ նման բան կարվի:
Ուստի, երկու հետևություն.
ա. Հաշվի առնելով, որ Րաֆֆին ու ժառանգականները կտրուկ դադարեցին խոսել այդ հանդիպման մասին, ապա կարելի է եզրակացնել, որ ձայնագրություն իրոք կա, և այդ ձայնագրության մեջ իրոք Րաֆֆին «համը հանել է»:
բ. Րաֆֆին ու «Ժառանգությունը» իրավունք չունեն հավակնելու ինչ-որ բարձր դիրքերի, քանի դեռ ունեն նման մանկամիտ պատկերացում քաղաքականության մասին և հրապարակավ հայտարարում են, որ իրենց մտքով չէր անցնի, որ իրենց կարող էին ձայնագրել: Հարգելիներս, քաղաքականության մեջ իրենց նպատակներն հասնելու համար բարոյականության սահմաններ գոյություն չունեն գործնականում, և գաղտնի ձայնագրելն ու գաղտնալսելը թերևս ամենաանմեղ հնարքներից են այս առումով, և դա չիմանալն ու չգիտակցելը առհավատչյան են նրա, որ դուք քաղաքական դիլետանտներ եք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/319953988138372?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել