Ուրեմն`ուշադիր ինձ լսեք, դպրոցների տնօրեններ, բուհերի ռեկտորներ փորձեք միայն երեխաներին հանել դասերից, տանել, կամ ստիպել գնալ քաղաքական գործիչների հետ հանրահավաքների Ումն էլ որ լինի: Եթե պատգամավորության թեկնածուն ենթադրում է, որ հանդիպումները տեղ են, որտեղ իրենք խոցելի են ու հանկարծ հնարավոր է զենքով պաշտպանվելու կարիք լինի, ուրեմն` երեխաներն այնտեղ տեղ չունեն: Ծնողներ` կուլ չգնաք, սուս չմնաք, թույլ չտաք երեխաներին տանել հանրահավաքի: Թե ինչ պատճառաբանությամբ թույլ չտալ` ես ձեզ հուշում եմ` հայտարարեք տնօրեններին, որ դուք ապահով տեղ չեք համարում այդ հանրահավաքները: Կրկնում եմ` ումն էլ որ լինի:



Ինչ ասես հնարավոր է. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել