Ուղեբեռի կորուստը օդանավակայանում լուրջ խնդիր է եվրոպական երկրներում,շատ ժամանակ դա հանդիպում է նաև Հայաստանում: Այդ պատճառով «Airbus» ընկերությունը անցել է բարձր տեխնոլոգիաների և ստեղծել է Bag2Go ճամպրուկը, որը կորցնելը շատ դժվար է:

airbus-bag2go

Airbus Bag2Go-ն առաջին հայացքից հասարակ ճամպրուկ է, որի օգնությամբ կարող եք կազմակերպել Ձեր հանգիստը ավելի հարմար: Այս ճամպրուկի մեջ դրված է GPS որոնող և RFID քարտ, որոնց օգնությամբ տերը միշտ կկարողանա տեսնել ճամպրուկի կոորդինատները:

Այս երկու մոդուլներից բացի՝ Airbus Bag2Go-ում ներգրավված է նաև երրորդը՝ բջջայիններին կապակցման երկրորդ սերնդի մոդուլ՝ GSM: GPS-նավիգատորի բացակայության դեպքում տերը կստանա հաղորդագրություն իր բջջայինի մեջ:

6

Airbus Bag2Go-ի ծրագիրը նախատեսված է միայն Apple iPhone-ի համար, բայց չի բացառվում այլ համակարգ անցնելու փաստը: Կանխատեսվում է, որ պաշտոնական վաճառքից հետո ծրագիրը կտարածվի նաև Google Android-ի վրա:

Այս ամենը ներառելով՝ ճամպրուկը չունի մեծ քաշ և հարմար է հասարակ ճանապարհորդների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել