Այս օգտակար սովորությունները, չնայած իրենց պարզությանը, ձեր ամենօրյա կյանքը մի քիչ ավելի լավը կդարձնեն։

Հագուստը ուղղահայաց դասավորեք

Իրերը դասավորելու այս մեթոդի հեղինակը ճապոնացի Մարիա Կոնսոն է։ Այս մեթոդն ունի երկու առավելություն։ Առաջին՝ այսպես հագուստն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, երկրորդ՝ հեշտ է գտնել անհրաժեշտ հագուստը։

Առավոտյան վարժանքներ արեք

Յոգան կամ վարժությունները շատ լավ թարմացնում են առավոտյան։

Ընդհանուր 10 վարժություն արեք։ Այն կօգնի միչև երեկո մարմինը առույգ պահել։

Սուրճը եփեք տանը

Ճանապարհին սուրճ գնելը հաճելի և միևնույն ժամանակ շռայլ մանրուք է։ Եթե հաշվեք այն գումարը, որն ամեն ամիս ծախսում եք սուրճի վրա, ապա բավականին մեծ թիվ կստանաք։ Մեկ տարվա ընթացքում որևէ արժեքավոր բան կարող եք գնել։

Մաքրեք հեռախոսի հիշողությունը

Ոչ բոլորը գիտեն, որ հեռախոսի հիշողության ամենօրյա մաքրումը կարող է արագացնել սարքի աշխատանքը։ Հեռախոսը սկսում է դանդաղ աշխատել, եթե նրա մեջ շատ են կուտակվում ավելորդ ֆայլերը։ Դա վերաբերում է ցանկացած օպերացիոն համակարգի։

Ախտազերծեք սմարթֆոնի էկրանը

Հիշե՛ք, էկրանի վրա ավելի շատ մանրէ կա, քան հասարակական տրանսպորտի բռնակների վրա։ Օրական ամենաքիչը մեկ անգամ հարկավոր է ախտազերծում իրականացնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել