Եթե չեք նկատել, ապա մարդիկ և կենդանիները մի շարք նմանություններ ունեն։ Վագրակատուն մի քանի ժամ կարող է անշարժ նստել, ինչպես մենք՝ գրասենյակում աշխատելիս։ Կոալաները կարող են քնել օրական 20 ժամ, մենք նույնպես սիրում ենք երկար քնել մեր հանգստյան օրերին։ Իսկ ո՞ւմ եք նման դուք։ Կատվի, պանդայի կամ միգուցե ութոտնուկի։

Պանդա

  • Սև շրջանակներ աչքերի տակ։
  • Հավերժական միայնակ-ինտրովերտ։
  • Չունի սեփական ապրելավայր։

Ձի

  • Հումորների վրա ծիծաղում է բոլորից բարձր։
  • Սիրում է վարսակ։
  • Չի սիրում մազերի կարճ կտրվածք։

Կատու

  • Ամբողջ օրը կարող է քնել։
  • Շրջապատողները ոչ միշտ են նրան արժանի։
  • Բոլոր վատ բաները հիշում է և հետո վրեժ լուծում։

Ջրարջ

  • Սև շրջանակներ աչքերի տակ։
  • Գիշերները չի քնում և թափառում է սնունդ հայթհայթելու համար։
  • Ուտում է ամեն ինչ։

Արջ

  • Կարող է քնել թեկուզ կես տարի։
  • Եթե արթնացնեք, կթափառի տնով մեկ սնունդ փնտրելու համար։
  • Սառնամանիքի համար ճարպի պաշարներ է հավաքում։

Ութոտնուկ

  • Ապրում է միայնակ։
  • Տնից դուրս է գալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
  • Ամեն ինչում խորություն է սիրում։

Առյուծ

  • Շատ պահանջկոտ է, սակայն հոգու խորքում բարի կատու է։
  • Ամեն անգամ լացում է, երբ նայում է «Առյուծ արքան»։
  • Լավ է թաքնվում։ Պատասխանատվությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել