Armenpress.am-ը գրում է.

Ալժիրի մի շարք քաղաքներում մարտի 4-ին ուսանողական ցույցեր են անցկացվում հակակառավարական կարգախոսներով: Դրանց մասնակիցները պահանջում են իշխանափոխություն եւ հանդես են գալիս պետության ղեկավարի ընտրություններին 82-ամյա գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի մասնակցության դեմ, որոնք նշանակված են ընթացիկ տարվա ապրիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TSA (Tout sur l՚Algrie) տեղեկատվական պորտալը:

Ներկայում ամենաբազմամարդ ակցիաներից մեկը տեղի Է ունենում Կոնստանտինում՝ Ալժիրի միջերկրածովյան ափի խոշոր քաղաքում: Բուհերի ու լիցեյների հազարավոր սովորողներին միանում են այլ քաղաքացիներ: Ինչպես եւ նախորդ օրերին, մարդիկ վանկարկում են՝ «Ո՛չ Բուտեֆլիկայի հինգերորդ ժամկետին: Ռեժիմ, հեռացի՛ր» կարգախոսը: Ցույցեր են ընթանում նաեւ Աննաբում, Բեջայում, Գուելմում եւ մի քանի այլ քաղաքներում:

Մարտի 3-ի երեկոյան Բուտեֆլիկայի նախընտրական շտաբի ղեկավար Աբդելղանի Զաալյանը փաստաթղթեր Է ներկայացրել Սահմանադրական խորհուրդ՝ գործող նախագահին պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու գրանցելու համար:

Բացի այդ, Բուտեֆլիկան հրապարակել Է ուղերձ, որում հավաստիացրել Է, որ իր հաղթանակի դեպքում կկազմակերպի վաղաժամկետ նախագահական ընտրություններին եւ ընդսմին չի առաջադրի իր թեկնածությունը: Նա նաեւ խոստացել Է «մշակել եւ ազգային հանրաքվեի ճանապարհով ընդունել Ալժիրի նոր Սահմանադրությունը, որը կամրագրի նոր հանրապետության եւ ալժիրյան նոր համակարգի ստեղծումը»:

Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները Բուտեֆլիկայի ուղերձը գնահատել են որպես ժամանակ շահելու փորձ, որը իշխող ընտրախավերի կողմից կօգտագործվի իշխանության տարանցման իրենց ձեռնտու սցենար պատրաստելու համար: Ալժիրում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 18-ին: Դրանց մասնակցելու համար Սահմանադրական խորհուրդ փաստաթղթեր Է ներկայացրել 20 թեկնածու: Տասն օրվա ընթացքում որոշում կընդունվի նրանց գրանցելու կամ մերժելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել