Armsport.am-ը գրում է.

«Պարին Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ թիմակից Կիլիան Մբապեն համալրելու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքը:

«Ես և Կիլիանը հիանալի հարաբերություններ ունենք: Ես նրան «ոսկե տղա» եմ անվանում: Կիլիանը դառնալու է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ ես կփորձեմ հնարավորինս օգնել նրան:

Մենք շատ ենք շփվում և, ասես, եղբայրներ լինենք: Խաղադաշտում մենք հիանալի հասկանում ենք իրար և չենք նախանձում: Նմանատիպ հարաբերություններ ունեցել եմ Մեսսիի հետ, երբ մենք մրցակցում էինք «Ոսկե գնդակի» համար»,- Նեյմարի խոսքը մեջբերել է Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել