«Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:
ՀՀ Սահմանադրություն
«Ռեստարտի» ժողովրդի արարքին իրավաչափ գնահատական տալը պետության անմիջական պարտավորությունն է։ Անկախ նրանից՝ Մալյան Նարեկը մեր ճաշակով է, թե ոչ։
Բայց քաղաքականության մեջ մայր հայհոյելը, դեռ երկար ապրելու կյանք ունեցող ջահել աղջիկներին ու տղաներին մայր հայհոյելը, երբ նույնիսկ չգիտես՝ էդ մարդկանց ծնողները ողջ են, թե լուսահոգի, տականքություն է ու արժանապատվության սարսափելի նսեմացում։ Ծնողներին, հարազատներին քաղաքական սադրանքի օբյեկտ դարձնելն անմարդկային գործելակերպ է։
Ու ինչ-որ մեկդ էն մորուքով մարդուն զեկուցեք, որ իր ղեկավարած ապարատը մեկ առ մեկ պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության համար, հակառակ պարագայում դեռ շատ պիտի ստատուս գրի ու հաջորդիվ՝ գուցե ոչ թե առանց խփելու, առանց ծեծելու, գրկած աղբամանը գցողների մասին, այլ՝ մարդ գնդակահարողների, որովհետև պետությունը պատասխանատու է մարդու ամենաբարձր իրավունքի` արժանապատվության համար։