ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնություն, կիսաեզրափակիչ, Արարատ Հարությունյան (Գյումրի) - Գուրգեն Կակոյան (Մարտունի)
Чемпионат Армении по боксу среди молодежи полуфинал Арарат Арутюнян (Гюмри) - Гурген Какоян (Мартуни) 02.03.2019г.

Երեկ Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում էր ՀՀ Երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64 կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողոքարկեցին այս մենամարտը, և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը գյումրեցի մարզիկի հոր ընկերն էր, նշանակեց 3 հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մի մրցավարը Գյումրիից էր, ինչը օրենքով չի թույլատրվում: Դիտելով մենամարտի տեսաերիզը՝ որոշում կայացրին փոխել մենամարտը հօգուտ գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը, և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր 3 մարզիկներն այսօր չեն մասնակցելու պարգևատրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել