168․am-ը գրում է․

Facebook և Instagram սոցիալական կայքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով: Այս մասին ասված է  Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Նրանք դա արել են, ինչպես Facebook-ում և Instagram-ում, այնպես էլ առցանց ծառայություններ մատուցող այլ կայքերում, այդ թվում` Amazon-ում, Apple-ում, Google-ում, LinkedIn-ում և Twitter-ում: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները նաև համաձայն ԱՄՆ-ի մտավոր սեփականության մասին օրենսդրության` մեր ապրանքանիշն ու արադրանքը ապօրինի օգտագործելու առումով:

Դատական հայց ներկայացնելով հուսով ենք, որ կեղծարարության այս տեսակը չի թույլատրվի, և, որ մենք վճռական կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր հարթակի ներառականությունը»,- ասված է տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել