Պատկերացրեքч դուք գնացել եք հիվանդանոց՝ բուժվելու, ու առավոտից մինչ երեկո ով հանդիպում է ձեզ՝ հավաքարարները, սանիտարները, բուժքույրերը, բժիշկները, այցելուները, ադմինիստրացիան հանդիպելով ձեզ՝ կրկնեն.
- Վայ, այս ինչ վատն է ձեր տեսքը, այս որքան գունատ եք դուք, այս ինչ վատ անալիզներ ունեք, չէ, դուք երկար չեք ապրի:
Ո՞նց կզգաք դուք դրանից: Իհարկե, վատ, չէ՞: Կկորցնեք ապաքինվելու հույսը, չէ՞:
Բա այդ դեպքում ինչու՞ եք առավոտից իրիկուն տանջում ժողովրդին ձեր «վայ, այս ինչ վատ է վիճակդ» պահվածքով:
Հնա՛րն ասեք վիճակը փոխելու...
Եթե չեք կարող, ուրեմն վնաս մի տվեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10201604603580852?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



