Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ «կարմիր սատանաների» առաջնային նպատակը Պրեմիեր լիգայում երրորդ հորիզոնականը զբաղեցնելն է:

«Մենք պետք է առաջ նայենք: Վերջին արդյունքները հնարավոր են դարձնում «Տոտենհեմի» հետ պայքարը: Այժմ մենք «Չելսիի» և «Արսենալի» հետ հետապնդում ենք «Տոտենհեմին»:

Կարծում եմ՝ պայքարը թեժ կլինի, յուրաքանչյուր հանդիպում անչափ կարևոր է: «Տոտենհեմից» ընդամենը 5 միավորով ենք հետ մնում, իսկ առջևում 10 հանդիպում կա: Համոզված եմ՝ մենք երրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորություն ունենք: Յուրաքանչյուր խաղ հնարավորություն է ոչ միայն ֆուտբոլիստների համար, այլև մարզչական շտաբի: Մենք ցանկանում ենք ավելի ու ավելի ուժեղ դառնալ:

Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդը» մշտապես գլխավորելու հարցին՝ ամեն ինչ կորոշվի մրցաշրջանի ավարտից հետո»,- Սուլշերի խոսքը մեջբերել է The Independent-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել