Այս բնական ըմպելիքը ոչ միայն կազատի ավելորդ քաշից, այլ նաև վիտամիններով կլցնի օրգանիզմը, կբարձրացնի իմունիտետը և չի թողնի, որ հիվանդանաք։

Այն պետք է 9 օր շարունակ խմեք քնելուց առաջ։ Խմելով այն քնելուց առաջ՝ առավոտյան արդեն 1 կգ նիհարած կլինեք։ Սակայն հիշեք՝ քնելուց 4,5 ժամ առաջ ոչինչ չպետք է ուտեք․ լավագույն դեպքում միայն ջուր պետք է խմեք, այն էլ՝ գոլ վիճակում։

Ահա և այս հրաշալի ըմպելիքի պատրաստման եղանակը։ 

Բաղադրամասեր

կոճապղպեղի արմատ - 1 հատ,

խնձոր - 6 հատ

2 հատ կիտրոնի կեղև և քամած հյութը,

բնական մեղր - 1,5 թեյի գդալ,

դարչինի փայտիկ - 2 հատ

ջուր - 4-5 լիտր

Պատրաստման եղանակը

Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք շերտերով և դրեք կաթսայի մեջ:

Խնձորների վրա փոքր կտրվածքներ արեք, կոճապղպեղին ավելացրեք խնձորը, կիտրոնի կեղևը և դարչինը:

Լցրեք 4-5 լիտր ջուր, հասցրեք եռման և եփեք մոտ 3 րոպե:

Վերցրեք կրակից և քամեք:

Փակեք կափարիչով և սպասեք, որ ըմպելիքը սառչի:

Գոլ ըմպելիքի մեջ ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Քաղցրությունը կարգավորեք ըստ ձեր ճաշակի:

Հարկավոր է այն խմել գոլ վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել