2018 թվականին հետազոտողներին սկսեց հետաքրքրել կենդանիների գենետիկ տվյալների բազան։ Այն հավաքվել էր մի կազմակերպության կողմից, որը շների թքի միջոցով պարզում էր տնային կենդանիների ծագումը։

Հետազոտողների խումբն ուսումնասիրել է գենետիկ բազան, որպեսզի ավելի շատ բան իմանա շների գենետիկայի մասին, մասնավորապես՝ ինչո՞ւ են կապույտ սիբիրյան հասկիի աչքերը։

Հետազոտողները համեմատել են շուրջ 6000 շունն և 200000 գենետիկ նմուշ։ Հիմնականում ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերել, սակայն հետազոտության ընթացքում շների որոշակի հաջորդականություն է ստեղծվել, որոնք 18 քրոմոսոմի արտահայտված յուրահատկություն ունեին։

Դրանք կապույն աչքերով շներն էին։ Հետազոտողները սկսեցին ավելի խորը ուսումնասիրել այդ հատվածը, որպեսզի կարողանան պատասխանել հարցին։ Արդյունքում նրանք հայտնաբերեցին մի բան, որը գենետիկայում երբեք չէին հանդիպել։ Կաթնասունների աչքի զարգացման համար պատասխանատու գենի մոտ նրանք հայտնաբերեցին ևս մեկը, որը անվանեցին ALX4։

Վերջինս ինչ-որ մի ձևով կրկնօրինակել է իրեն և դարձել շների կապույտ աչքերի պատճառ։ Այս անհայտ մուտացիան մարդկանց կամ այլ հայտնի տեսակների կապույտ աչքերի առաջացման պատճառ չի համարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել