Մեծահասակները նույնպես երեխաներ են։ Հաճախ նրանց մոտ տարօրինակ հարցեր են առաջանում, որոնց պատասխանելն այդքան էլ հեշտ չէ։ Ինչո՞ւ է անձրևը միշտ գալիս այն ժամանակ, երբ մենք անձրևանոցը թողնում ենք տանը, ո՞ւր են գնում ծերերը պիկ ժամերին և այլն։

Ինչո՞ւ են սրամիտ պատասխանները միշտ խոսակցությունից հետո առաջանում

Այս երևույթը նկարագրել է Դենի Դիդրոն դեռևս 18-րդ դարում։ Դիդրոն այն անվանել է աստիճանային միտք։ Ճաշկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության ժամանակ Դիդրոն այնքան է հուզվում, որ չի կարողանում արժանի պատասխան տալ իր զրուցակցին, փոխարենը, երբ դուրս է գալիս՝ մաքուր օդ շնչելու, միանգամից հիանալի պատասխան է գտնում։

Սթրեսային իրավիճակներում ուղեղը սկսում է մտածել շաբլոններով, ինչի պատճառով սկսում ենք ստանդարտ պատասխաններ տալ։ Ի՞նչ անել։ Մի վախեցեք սխալ բան ասելուց, հանգստացեք և մի փնտրեք կատարյալ պատասխան։ Եթե դուք կարողանաք կառավարել ձեզ վեճերի ժամանակ, ապա լավ պատասխանները կծնվեն ինքնուրույն։

Ինչո՞ւ է հարևան հերթն ավելի արագ գնում առաջ

Երբեմն մեզ թվում է, որ ամբողջ աշխարհը տրամադրված է մեր դեմ․ հարևան դրամարկղի հերթն ավելի արագ է շարժվում, իսկ անձրևը սկսվում է այն ժամանակ, երբ անձրևանոցը մոռանում ենք տանը։ Հանգիստ եղեք․ ուղեղը կրկին խաղում է մեզ հետ։ Այս անգամ դուք ընկել եք տեսիլքային կորելյացիայի էֆեկտի ազդեցության տակ։

Այն զգացողությունը, որ անհաջողությունները մեզ հետևում են, հիմնվում են այս կամ այն իրադարձության լինելիության հավանականության վրա։ Մեր ուղեղն անընդհատ տրամաբանական շղթաներ է ստեղծում և հաճախ սխալվում է։ Մենք նաև չենք սիրում զուգադիպությունները և հավատում ենք, որ ամեն ինչ ունի իր պատճառը։

Մարդու հիշողությունը կազմված է կյանքի ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից, որոնք դասավորված են տրամաբանական հաջորդականությամբ։ Իսկ եթե ասենք, որ ոչ մի հաջորդականություն էլ չկա և եղանակի փոփոխությունը կապված չէ անձրևանոցի առկայությունի՞ց։  Այդ ժամանակ մեր հիշողությունն ինքնուրույն որևէ բան կստեղծի։ Արդյունքում լույս աշխարհ կգա նախազգուշացում, որ հարևան հերթն ավելի արագ է առաջ գնում։

Ինչո՞ւ է գիշերը սնունդն ավելի համեղ

Գիշերը սննդի համը չի փոխվում, ուղղակի մեր ուղեղը սկսում է վատ կառավարել սովի զգացումը և սննդից հաճույք չի ստանում։ Գիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ գիշերը հետազոտության մասնակիցներն առողջ սննդի փոխարեն նախընտրում են ճարպոտ սնունդ։ Ինչո՞ւ։

Վատ լուսավորվածության պատճառով սնունդը քիչ ախորժելի է թվում, և մենք ստիպված շատ ենք ուտում, որպեսզի բավարարվենք մեր կերածով։ Մեր զգայարանները բթանում են, և հագենալու համար օրգանիզմն ավելի շատ սնունդ է պահանջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել